Երեկ Նովոստի-Արմենիա մամուլի կենտրոնը կազմակերպել էր Երևան-Թբիլիսի հեռուստակամուրջ: Հայկական կողմից հեռուստակամուրջին մասնակցում էին հանրային խորհրդի անդամ Կարեն Բեքարյանը և լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, վրացական կողմից՝ Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու խորհրդական Վան Բայբուրթը և Գեորգի Խուդիշվելին:
Վան Բայբուրթը նշեց, որ Սահակաշվիլու այցը Հայաստան կնպաստի խաղաղության ամրապնդմանը տարածաշրջանում: Բայբուրթը խոսելով Վերին Լարսի բացման մասին, ասել է, որ տեսնելով, թե ինչ են անում ռուսները այնտեղ, կարելի է երես թեքել նրանցից: Պետք է նախ հարց տալ, թե ինչու փակվեց Վերին Լարսը: “Ես եղել եմ այնտեղ և տեսել եմ, որ կարելի է այնտեղ մեծ շինարարություն իրականացնել, իսկ ռուսները 3 տարում 3 հատ շենք չեն կարողանում վերանորոգել”, ասել է Բայբուրթը:
Սահակաշվիլու խորհրդականը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ռուսները, փակ պահելով Վերին Լարսը և պատժելով Վրաստանին, պատժում են նաև Հայաստանին: “Հասկանում ենք, որ դժվար է օբյեկտիվ լինել, բարեկամին միշտ էլ ցանկանում ես ներել, բայց չի կարելի աչք փակել այդ ամենի վրա և այդքան ներողանիտ լինել: Ամեն դեպքում թող ոչ ոք չփորձի թշնամանք հարուցել հայերի և վրացիների միջև, միևնույն է չի ստացվելու”, ավելացրել է Վան Բայբուրթը:
Հեռուստակամուրջի մասնակիցներից Գեորգի Խուդեշվիլին նշել է, որ Վերին Լարսի բացումը հավասարապես ձեռնտու է և Հայաստանին, և Վրաստանին: Ընդհանրապես լավ է, որ բոլոր սահմանները բաց լինեն, դա կնպաստի տնտեսությունների զարգացմանը, սակայն ռուս-վրացական հարաբերությունները դարձել են ինչպես հայ-թուրքականը, ասել է Խուդեշվիվլին:
Սահմանի բացումը լավ ժեստ կարող է լինել Վրաստանին և Հայաստանին, սակայն պետք չէ աչք փակել ներկա քաղաքական իրավիճակի վրա: Ես չեմ կարծում,որ մոտ ապագայում Վերին Լարսը կբացվի, ավելացրել է Խուդեշվիլին:
Երեւան-Թբիլիսի հեռուստակամուրջ | Yerevan-Tbilisi viedeo-bridge
Posted in Միջազգային by lurer 252 օր առաջ (http://www.youtube.com)Ո՞վ է գնահատել այս նյութը
ԱԶԱՏ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՑԱՆՑ
նորություններին հետևելու ամենահարմար հարթակը: Իմացեք ավելին...
նորություններին հետևելու ամենահարմար հարթակը: Իմացեք ավելին...
car prices
Replacement Birth Certificate
a1plusnews
youtube
ադրբեջան
ամն
գյումրի
երեւանցիները ընտրում են
երևան
էդվարդ նալբանդյան
ընտրություններ
թուրքիա
ժառանգություն
իրան
լեռնային ղարաբաղ
լղհ
հակ
հայ-թուրքական արձանագրություններ
հայ-թուրքական հարաբերություններ
հայաստան
հյդ
ղարաբաղյան կոնֆլիկտ
ճգնաժամ
մարզեր
մշակույթ
ռուսաստան
սերժ սարգսյան
սպորտ
վրաստան
տեսանյութեր
տիգրան սարգսյան
ցեղասպանություն
Saved Stories




Կարծիք