«Հավերժ հիշատակ հավերժություն գնացած հերոսներին։ «Անմահ գնդի» երթը բոլոր նրանց հիշատակն է, ովքեր Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ, պայքարելով ֆաշիզմի դեմ մեր լուսավոր ապագայի ու ներկայի համար, իրենց կյանքն են տվել»,-գրում է «Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ, մեկենաս Մհեր Ավետիսյանը։ «Այս հիշողությունն ապրում է մեր սրտերում և մտքերում: Հերոսները, ովքեր գնացել են հավերժություն, կարծես կենդանանում և քայլում են մեզ հետ՝ նույն շարքով և նույն տո...
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը։ «Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող։ Ավելի վաղ, մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե իբր Բագրատ Սրբազանը հանդիպումներ է ունեցել Երևանում, այդ թվում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։